Ռուսաստանը հաղթեց Չերնոգորիային և նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր. տեսանյութ
Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ի խմբային մրցաշարի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց Չերնոգորիային և նվաճեց մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Ռուսները, որոնց այս խաղում բավարարում էր ոչ-ոքին, բոլոր հարցերը լուծեցին արդեն 1-ին խաղակեսում՝ 2 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Խմբի զուգահեռ խաղում Շվեդիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մոլդովային և խմբում գրավելով 3-րդ տեղը, կմասնակցի անցումային հանդիպումներին: