211652_close_icon
views-count1758 դիտում article-date 17:58 14-10-2014

57-ամյա քաղաքացին 3 տղամարդու մեղադրել է իրեն առևանգելու և «Գալաքսի» հյուրանոց տեղափոխելու մեջ

57-ամյա Բարմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկատվություն տալու հանգամանքը, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Վրեժ Ախրեսյանը, Սամվել Մկրտչյանը, Գագիկ Հարությունյանը և Սարգիս Զարգարյանը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից առևանգել են իրեն և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Գալաքսի» հյուրանոցային համալիր ու մեկ օր պահել են այնտեղ` վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր