1950 դիտում
15:34 29-08-2014
17-ամյա աղջիկը ընկերոջից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն Ճարտարագիտական քոլեջի մոտից առևանգելու մեջ
17-ամյա Անահիտ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: Վերջինս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Գևորգ Սարգսյանը Երևանի Մանանդյան 32 հասցեում գտնվող Ճարտարագիտական քոլեջի մոտից իր կամքին հակառակ առևանգել է իրեն և տարել Թալինի շրջանի գյուղ Արտենի՝ այդ կերպ Գևորգ Սարգսյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` անչափահասին առևանգելու` ծանր հանցագործության մեջ և դրանով իսկ կատարելով սուտ մատնություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական քննության օրը նշանակվել է սեպտեմբերի 16-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
3348 դիտում
14:52 15-04-2016
16-ամյա երեւանաբնակ աղջնակը ծանոթից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
15905 դիտում
12:52 30-01-2016
Ի՞նչ քայլի է դիմել 22-ամյա Մարիամը ընկերոջից վրեժխնդիր լինելու համար
Այս բաժնից
946 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը