211652_close_icon
views-count11517 դիտում article-date 15:15 19-03-2015

19-ամյա Օքսանան երկու ընկերների մեղադրել է ամուսնության նպատակով իրեն առևանգելու և փակի տակ պահելու մեջ

19-ամյա Օքսանա Պալաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գրավոր հաղորդում է տվել, որ իբր Անդրանիկ Բաղդասարյանն ու Էդգար Մալերյանը վերջինիս հետ ամուսնության նպատակով և բռնություն գործադրելու միջոցով ԼՄ Պրիվոլնոյե գյուղի առաջին փողոցից իրեն առևանգել, տեղափոխել են Ստեփանավան քաղաք և իր կամքին հակառակ մեկ օր պահել ինչ-որ բնակարանում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր