Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ֆեյենորդ» - «Ստանդարտ» (2:1) խաղի ժամանակ աննախադեպ գոլ է գրանցվել: Հոլանդական թիմի պաշտպան Միգել Նելոմը եզրային նետումով գոլ է խփել:
Հարկ է նշել, որ ֆուտբոլի կանոնների համաձայն, եզրային նետումով գոլը չի հաշվվում,եթե գնդակը առանց խաղացողներից մեկին դիպելու է հայտնվում դարպասը: Սակայն տվյալ դեպքում գնդակը առանց, որևէ խաղացողի դիպելու հետևանքով է հայտնվել դարպասում, իսկ մրցավարները անհասկանալի կերպով դարպասի գրավում են արձանագրել: Գոլը գրանցվել է թիմի մյուս պաշտպան Վան Բեկի հաշվին: