Հարի Ռեդնապը մտադիր է ավարտել մարզչական կարիերան
Անգլիացի հանրահայտ մասնագետ Հարի Ռեդնապը, ով ներկայումս հանդիսանում է «Քուինզ Պարկ Ռենջերս» ակումբի գլխավոր մարզիչը, կարող է ավարտել իր մարզչական կարիերան:
Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, 67-ամյա մասնագետը ընթացիկ մրցաշրջանից հետո մտադրվել է հեռանալ 31-ամյա մարզչական գործունեությունից: