Դել Պիերոն մտադիր չէ ավարտել կարիերան
Իտալական ֆուտբոլի վետերան Ամեսանդրո Դել Պիերոն , ով վերջերս հեռացավ ավստրալական «Սիդնեյ»-ից, հայտնել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան:
«Ես մտադիր չեմ ավարտել կարիերաս: Հասկանում եմ, որ չեմ կարող խաղադաշտում 90 րոպե անցկացնել: Այդուհանդերձ կարծում եմ, որ ևս մեկ տարի խաղալու համար լավ մարզավիճակում եմ գտնվում : Հենց դա էլ ես ցանկանում եմ անել»,-ասել է Դել Պիերոն:
Նշենք, որ 39-ամյա խաղացողը ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: