1460 դիտում
00:01 10-05-2014
Ռոման Բերեզովսկին մտադիր չէ ավարտել իր կարիերան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին դարպասապահը հայտնել է ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ զրույցում: Հավելենք, որ Բերեզովսկու պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Դեռ հայտնի չէ` շարունակելու եմ հանդես գալ «Դինամո»-ում, թե` ոչ: Թիմի բազմաթիվ խաղացողներ գտնվում են նման իրավիճակում: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որից հետո պարզ կդառնա, թե ով կմնա թիմում: Մի կողմից այդ հանգամանքը տհաճ է, իսկ մյուս կողմից` շատ լավ, քանի որ հիանալի կերպով մոտիվացնում է խաղացողներին և մեծացնում է «Դինամո»-ի նման մեծագույն ակումբում խաղալու նրանց ձգտումը: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես մտադիր չեմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս: Ցանկանում եմ շարունակել ելույթներս Հայաստանի հավաքականի կազմում»,-նշել է Բերեզովսկին:
Նմանատիպ նյութեր
2504 դիտում
21:10 02-07-2015
Ռոման Բերեզովսկին ավարտեց մարզական կարիերան
1428 դիտում
20:03 04-08-2014
Դել Պիերոն մտադիր չէ ավարտել կարիերան
929 դիտում
20:02 22-09-2014
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող մտադիր է ավարտել կարիերան
Այս բաժնից
2272 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2935 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2446 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում