Պորտուգալիայի հավաքականի հարձակվող մտադիր է ավարտել կարիերան
Պորտուգալիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ուգո Ալմեյդան, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, մտադիր է ավարտել կարիերան: Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, փորձառու ֆուտբոլիստը Թուրքիայում հյուրանոցային բիզնեսով զբաղվելու համար պատրաստ է հրաժարվել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների առաջարկներից: Նշենք, որ Ալմեյդայի վերջին թիմը եղել է թուրքական «Բեշիկթաշ»-ը:
Պորտուգալացուն իրենց կազմերում ցանկանում են տեսնել «ՔՊՌ»-ը, «Հալ Սիթի»-ն, «Լեսթեր»-ը և «Վեստ Հեմ»-ը: