«Բաշնեֆտի» գործով անցնող գործարար Լևոն Հայրապետյանի ձեռքին հագցրել են էլեկտրոնային ապարանջան` վերահսկելու համար նրա տեղաշարժերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ռուսաստանի Պատիժների իրագործման դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստինա Բելոուսովան:
Նրա խոսքերով` իրենք այդ ապարանջանի միջոցով կվերահսկեն Հայրապետյանի կողմից տնային կալանքի պայմանների պահպանումը: Նա հավելել է, որ տեսչության աշխատակիցները հաճախելու են Հայրապետյանի տուն:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Մոսկվայի Բասմանի դատարանը վճռել էր Լևոն Հայրապետյանի կալանքը փոխարինել տնային կալանքով, որով և Հայրապետյանն ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: