211652_close_icon

«Առաջին անգամ եմ հանդիպում ձեռքին՝ խաչով ապարանջան կրող համայնքապետի»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Առուշ Առուշանյանին․ «Առավոտ»

views-count146626 դիտում article-date 09:42 10-01-2023
Անցած տարվա նոյեմբերին Սյունիք այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ Եվրախորհրդարանի բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը զարմացավ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի աշխատասենյակում վանքերի նկարներ տեսնելով։ Գրում է «Առավոտը»։

Պետեր Վան Դալենի խոսքով՝ ինքը Նիդերլանդների կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ է։  «Դուք, ի դեմս մեզ` ունենք ընկերներ, որոնք եկել են իրենց համերաշխությունը հայտնելու ձեզ։ Շատ բան իմացանք Հայաստանի պատմությունից, նաեւ այն՝ որ Հայաստանը քրիստոնյա առաջին երկիրն է»,-նշեց պատգամավորը՝ դիմելով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստան են եկել ոչ միայն համերաշխություն հայտնելու, այլ նաեւ որպես քրիստոնյաներ: «Շատ ուրախ եմ հանդիպել մի համայնքապետի, որի աշխատասենյակում ոչ միայն վանքերի ու տաճարների գեղեցիկ նկարներ կան, նաեւ այն, որ նա ձեռքին կրում է խաչով ապարանջան։ Խոստովանում եմ՝ առաջին անգամ եմ հանդիպում նման համայնքապետի, որը ուժեղ հավատ ունի»,- ասաց Պետեր Վան Դալենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր