1036 դիտում
13:09 03-10-2014
Մեծ Բրիտանիան Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր է հրապարակել
Միացյալ Թագավորության Արտգործնախարարությունը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հինգ տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Դրանք տեղադրվել են կառավարության պաշտոնական կայքում: Փաստաթղթերը պարունակում են Միացյալ Թագավորության նախարարներին գրված նամակներ: Դրանցից մեկում խոսքը գնում է Հայկական սփյուռքի լոբբիստական հզոր աշխատանքի մասին` ուղղված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար Ցեղասպանություն բառի կիրառմանը: Սակայն կա նաև մեկ այլ գրառում այն մասին, որ hայերի կոտորածի ճանաչումը որպես ցեղասպանություն կարող է ավելացնել Միացյալ թագավորության վրա ճնշումները լոբբիստական այլ խմբերի կողմից` այլ ցեղասպանութուններ ճանաչելու համար: Նամակներից մեկում էլ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության շարունակական չճանաչումը կդիտարկի, որ ՄԹ-ը նախապատվությունը տալիս է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններին, քան Հայաստանին: Նշեմ, որ Բրիտանական կառավարությունը Օսմանյան կայսրությունում 1915թ-ի կոտորածն անվանել է` հանցագործություն ընդդեմ մարդկության:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34593]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
4181 դիտում
23:20 20-09-2017
Վատիկանի գաղտնի արխիվներից Հայաստան են բերվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր
1137 դիտում
18:16 15-04-2021
Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել
1352 դիտում
11:25 28-08-2014
Մուհամեդ Մուրսիին կասկածում են Կատարին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
733 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան