Մուհամեդ Մուրսիին կասկածում են Կատարին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ
Lenta.ru-ի հաղորդմամբ` Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին կասկածում են Կատարին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ:
Ըստ հետաքննության` Մուրսին, նախագահի պաշտոնը զբաղեցնելով, Կատարին «ազգային անվտանգությանն առնչվող» փաստաթղթեր է տրամադրել, որով վնասելէ Եգիպտոսին:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Մուրսին երկրի ղեկավարի պաշտոնից զրկվել է 2013թ. հուլիսի 3-ին զինված հեղափոխության հետևանքով: Այժմ նա գտնվումէ կալանքի տակ: