ԵԽԽՎ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել կուսակցությունների ակտիվ գործունեությանը
Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հոկտեմբերի 1-ին ընդունած բանաձևում կոչ է արվում Վրաստանի իշխանություններին կուսակցությունների ակտիվ գործունեությանը, հաղորդում է Georgia Online-ը:
Փաստաթղթում նշված է, որ անընդունելի է մի կուսակցությունից մեկի այլ կուսակցություն տեղափոխվելու ժամանակ տվյալ անձի նկատմամբ բռնի ուժ գործադրելը:
Խորհրդարանական մեծամասնությանը վրդովվեցրել էր նաև այն, որ ԵԽԽՎ-ն Վրաստանում փոփությունների մեծ մասն արվում են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների նկատմամբ բռնության կիրառման արդյունքում:
ԵԽԽՎ-ն քննադատության է ենթարկել նաև նախկին իշխող կուսակցության նախընտրական արշավը բռնի ուժով ցրելու փաստը՝ հայտարարելով, որ տեղի իշխանական մարմիններում ընտրությունների ժամանակ ճնշում է գործադրվել «Միացյալ ազգային շարժման» թեկնածուների վրա, արդյունքում վերջիններս հանել են իրենց թեկնածությունը:
«Նման գործողությունները չպետք է տեղ ունենան ժողովրդավարական պետության մեջ: Իշխանությունը պետք է արդյունավետ միջոցառումներ անցկացնի՝ կանխելու նման փաստերը»,-նշված է բանաձևում: