1031 դիտում
17:52 17-12-2015
Խստորեն հանձնարարվել է Երևանի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Փաստաբանների պալատը ստացել է Երևանի քաղաքապետարանի պատասխանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ բարձրացված խնդիրը ուսումնասիրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և հայտնում են, որ այն իրավաչափ է և խստորեն հանձնարարվել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին ապահովել օրենքի պահանջների կատարումը և չխոչնդոտել փաստաբանների գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
601 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը