211652_close_icon
views-count2015 դիտում article-date 22:13 21-09-2021

ՖԻՖԱ-ն պատժեց Հունգարիային՝ Անգլիայի հետ խաղում ռասիզմի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՖԻՖԱ-ն պատժեց Հունգարիայի հավաքականին՝ երկրպագուների կողմից Անգլիայի հավաքականի որոշ խաղացողների հասցեին ռասիստական վանկարկումների համար, ԱԱ-2022-ի որակավորման խաղի (0:4) ժամանակ:
 
Հունգարիայի հավաքականի Ալբանիայի հավաքականի հետ հոկտեմբերի 9-ին կայանալիք հանդիպումը կանցկացնի դատարկ տրիբունաների ներքո:
 
Բացի այդ, հունգարական ֆեդերացիան տուգանվել է 185 հազար եվրոյով, որն ամենախոշոր ֆինանսական տուգանքներից մեկն է, որը ՖԻՖԱ-ն սահմանում է երկրի համար:
 
 Եվս մեկ խաղով՝ առանց հանդիսականների, Հունգարիան պատժվել է պայմանական: Պատիժը ուժի մեջ կմտնի, եթե երկու տարվա ընթացքում երկրպագուների մասնակցությամբ նոր միջադեպեր գրանցվեն:
 
Անգլիայի հավաքականի հետ խաղում երկրպագուները կապիկի ձայներ էին հանում անգլիացիների սևամորթ խաղացողներ Ռահիմ Սթերլինգի և Ջուդ Բելինգհեմի հասցեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր