1071 դիտում
11:30 01-10-2014
Թուրքիայի խորհրդարանը դռնփակ նիստում քննարկելու է Սիրիայում ահաբեկիչների դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու հարցը
Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանում դռնփակ նիստ է անցկացվելու, որում քննարկվելու են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ծավալած գործողությունների դեմ պատասխան քայլեր ձեռնարկելն արտոնող օրինագծերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը:
Վերջինիս խոսքով՝ առայժմ այդ գործողություններն արտոնող օրինագծերը չեն հրապարակվում:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի բոլոր ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել: Ներկա են գտնվել Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար Խուլիսի Աքարը, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Նմանատիպ նյութեր
5638 դիտում
14:13 20-07-2018
Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին
Այս բաժնից
1312 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1312 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
937 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել