211652_close_icon

Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին

views-count5713 դիտում article-date 14:13 20-07-2018
ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմելու են քայլերի՝ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ: «Ընդհանուր պետական համակարգում մենք բալանսավորման քաղաքականության պետք է գնանք այնպես, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի: Բալանսավորում պետք է արվի, և ես այդ մասին հայտարարել եմ նաև որպես վարչապետի թեկնածու: Սակայն դա մի օրում տեղի չի ունենալու, քանի որ եթե այդ գործընթացը տեղի ունենա այնպես, որ չապահովվի պետական կառավարման համակարգի կայունությունը, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ»,- ասաց նա: Կառավարության ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բալանսավորում պետք է լինի ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ կառավարության ու Ազգային ժողովի միջև: «Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը: Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ապա դա այդ հանրապետության վերջն է: Նա նաև կարծիք հայտնեց, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ պետք է ավելացվեն: «Մինչև ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա: Մենք պարտավորված ենք զգում իրագործել ժողովրդի տված մանդատը, այդ թվում և սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական կառավարման համակարգի վերածելու համար, և մենք դա անպայման կանենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր