1812 դիտում
10:29 01-05-2021
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության ուշացման հարցը քննարկվելու է մայիսի 4-ին, ԱԺ դռնփակ նիստում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն սա տեղի է ունեցել ժամկետների ակնհայտ խախտմամբ, եւ դրա թիվ մեկ պատասխանատուն խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն է: Բանն այն է, որ դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն այն ներկայացվեց միայն այս տարվա ապրիլի 23-ին: Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին եւ քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը քննարկվելու է մայիսի 4-ին մեկնարկող նիստում, որի մի մասը կլինի դռնփակ քննարկման ձեւաչափով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
973 դիտում
07:31 08-10-2024
ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
1021 դիտում
13:41 24-11-2023
Սամվել Շահրամանյանն Ազգային ժողովում է. քննիչ հանձնաժողովի նիստը դռնփակ է
1367 դիտում
09:38 10-09-2020
Ապրիլյան հանձնաժողովի եզրակացության քննարկումը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին․ «Փաստ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»