17354 դիտում
23:09 30-09-2014
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ սատանայական համարանիշներով BMW-ն հայտնվել է ջրատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21․00֊ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ-կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Խաչփար գյուղում հոսող ջրատարում վթարված ավտոմեքենա կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 1֊ին վաշտի 2֊րդ դասակի աշխատակիցները։ Հրշեջներն ու փրկարարները ջրատար խողովակի մեջ հայտնաբերել են BMW մակնիշի 69 RP 666 համարանիշի կողաշրջված վիճակում գտնվող ավտոմեքենան։
Ոստիկանությունը պարզում է, թե նշված վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, թե՝ ոչ։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մեքենայի տերը այն տվել է իր ծանոթին, որպեսզի տանի արհեստավորի մոտ, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացել է վթարի մասին։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են նաև, որ նշված հատվածում հաճախակի են լինում վթարներ և ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները այդ հատվածում արագաչափ տեղադրեն, քանի որ եղել են վթարներ, երբ այն ողբերգական ավարտ է ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+