211652_close_icon
views-count36291 դիտում article-date 15:58 19-11-2023

Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. BMW-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աղվան Մաթևոսյանն ու Սևակ Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվել է: 

Բախման հետևանքով Էլեկտրասյունը հիմքից կոտրվել ու տապալվել է: 

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր