3206 դիտում
12:34 30-09-2014
Այլընտրանք` Վերին Լարսի դժվարություններից խուսափելու համար. տեսանյութ
Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է: Թուրքիան անմիջապես օգտվեց Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցներից: Մի քանի անգամ ավելացրեց բեռների արտահանումը Ռուսաստան: Ծովային ճանապարհից բացի ակտիվացրել է նաև վրացական Կազբեկով ու ռուսական Վերին Լարսով ցամաքային ճանապարհը: Խցանումները անխուսափելի էին պարզ պատճառով` Վերսին Լարսի անցակետը նախատեսված չէ միջազգային խոշոր բեռնափոխադրումների համար: Խցանումների երկրորդ պատճառն այն է, որ չնայած վրացական անցակետի սպասարկումը շուրջօրյա է, ռուսական անցակետում սպասարկում են 12 ժամից ոչ ավելի: Խոսակցություններ կան, որ նրանք էլ կանցնեն 24-ժամյա սպասարկման: Հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիան եկող տարվանից կարող է եռապատկել սննդամթերքի արտահանումը Ռուսաստան, եթե ռուսական կողմը նվազեցնի մաքսատուրքերը:
Նույն կերպ` Սև ծովով նաև Հայաստանի բեռնափոխադրողները կարող են հասնել ռուսական շուկաներ: Հայկական ապրանքով բեռնած մեքենաները կհասնեն մինչև Փոթի, հետո լաստանավերով` Նովորոսիսկ կտեղափոխվեն ու կրկին ցամաքային ճանապարհներով ռուսաստանյան տարբեր քաղաքներում կբեռնաթափվեն: Բեռնափոխադրող ընկերության ղեկավարն այլընտրանքային փոխադրման այս տարբերակը կարևորում է այն պատճառով, որ ձմռանը Հայաստանից Ռուսաստան լեռնային ավտոճանապարհը դառնում է դժվար անցանելի:
«Ապավեն»-ը մշակել է այդպիսի նախագիծ` առաջիկայում էլ նախատեսում է ներկայացնել կառավարությանը: Ակնկալում են, որ պետական աջակցությամբ հայկական բեռը ճանապարhի կեսին չի մնա` այն մշտական փոխադրող կունենա ծովում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34419]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3609 դիտում
22:48 12-09-2020
Արայիկ Հարությունյան. Չվախենաք առաջին օրերի դժվարություններից
31882 դիտում
09:42 12-07-2017
Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին