Մի՛ վախեցեք դժվարություններից․ դրանք ձեր հաղթանակների հիմքն են. Միշտ հիշեք՝ ուսումի յուրաքանչյուր օրը ներդրում է ձեր ապագայի մեջ․ Տավրոս Սափեյան
Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և հարգելի՛ ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ «Գիտելիքի և դպրութան օրվա» առթիվ։
Սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր նպատակներ և անսահման հնարավորություններ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի ձեռքբերում է, այլև ինքնաճանաչման ու առաջընթացի ճանապարհ։ Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ուսումնական տարվա սկիզբն է, այլև վստահ քայլ դեպի ապագա, դեպի նոր նվաճումներ ու հաջողություններ։
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթությունը ձեր ամենամեծ զենքն է․ այն ձեզ կուղեկցի ողջ կյանքում՝ բացելով նոր հորիզոններ ու հնարավորություներ։ Մի՛ վախեցեք դժվարություններից․ դրանք ձեր հաղթանակների հիմքն են։ Միշտ հիշեք՝ ուսումի յուրաքանչյուր օրը ներդրում է ձեր ապագայի մեջ։
Մեր համայնքի ամենամեծ հարստությունը մեր երեխաներն ու երիտասարդներն են։ Ձեր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները պիտի դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկառուցվի մեր համայնքի և պետության վաղվա օրը։
Հարգելի՛ ուսուցիչներ, դուք շարունակում եք ձեր պատվավոր առաքելությունը՝ սերունդ կրթելու, նրանց մեջ սերմանելու հայրենասիրություն, պատասխանատվություն և գիտելիքի նկատմամբ սեր։
Թող այս ուսումնական տարին լինի լի նորանոր ձեռքբերումներով, առաջընթացով և հաջողություններով։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ, ստեղծագործ և գիտելիքներով հարուստ տարի։