211652_close_icon
views-count1886 դիտում article-date 17:12 11-02-2021

Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից. Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին

Փետրվարի 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել  է  անհետ կորածների մի խումբ հարազատների։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահը  ներկայացրել  է որոնողական աշխատանքները,  արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները  դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ  տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց  նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար  անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները  շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

 

Նմանատիպ նյութեր