4114 դիտում
22:06 25-09-2015
Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի՝ ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆեսճյան քանդակների պարտեզում:
Փառատոնի կազմակերպիչն է «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Վան», «Մշո հավքեր» (Գավառ), «Տարոնցիներ» «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» (Մասիս) ավանդական երգի-պարի համույթները:
Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգեր ու պարեր, թատերականացված ծիսական գործողություններ: Փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած՝ հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում:
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը՝ մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:
Նմանատիպ նյութեր
6425 դիտում
19:08 22-09-2017
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը
2160 դիտում
19:22 29-09-2014
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
8241 դիտում
17:13 03-08-2019
«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան