Իտալիայի հավաքականի պաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը: Այդ նպատակով անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի սևամորթ պաշտպան Անժելո Օգբոնային:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ Անժելո Օգբոննան «Յուվենտուս»-ում ավելի շատ խաղային ժամանակ է ստանում և վերջին շրջանում ծագումով աֆրիկացի ֆուտբոլիստի խաղը զգալի առաջընթաց է ապրել: Ներկայումս Օգբոնան հանդիսանում է Ա Սերիայի լավագույն պաշտպաններից մեկը: