«Մանչեսթեր Յունայթեդ»-ին հետաքրքրել է ծագումով հայ պաշտպանը
Իտալիայի հավաքականի և «Տորինո»-ի պաշտպան Մատեո Դարմիանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության շրջանակներում: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ ծագումով հայ խաղացողը կարող է անգլիական ակումբի շարքերը համալրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ունիվերսալ հատկանիշներ ունեցող խաղացողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ով մտադիր է առաջիկայում ուժեղացնել թիմի խաշտպանական գիծը:
Դարմիանը համարվում է «Միլան»-ի մանկապատանեկան դպրոցի սան: 2010 թվականի հուլիսին Դարմիանտը տեղափոխվեց «Պալերմո», իսկ դրանից երկու տարի անց 1,8 մլն եվրոյի դիմաց նա համալրեց «Տորինո»-ի շարքերը: