Իրաքը Ռուսաստանից ստացավ «Сухой» մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը
Ռուսական «Сухой» մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը նախօրեին հասել է Իրաք: Այս մասին նշվում է Իրաքի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մարտական ինքնաթիռների մատակարարումը իրաքյան կողմին իրականացվել է ռուս-իրաքյան պաշտպանության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:
Իրաքյան կողմը իր հերթին նշել է, որ ինքնաթիները նպաստելու են Իրաքում ահաբեկչության դեմ տարվող պայքարում ռազմաօդային մարտունակության արդյունավետության բարձրացմանը:
Իրաքում իրադրությունը կտրուկ սրվեց հունիսի սկզբին այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սուննի զինյալները և տեղի ծայրահեղական խմբավորումները սկսեցին գրոհել երկրի հյուսիսային հատվածը և գրավեցին բազմաթիվ բնակավայրեր: