8102 դիտում
17:33 26-09-2014
Միհրան Պողոսյանը կարող է ասել ողջ ճշմարտությունը Գագիկ Բեգլարյանի մասին. newsbook.am
ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության բողոքի ակցիան անցնում է լարված մթնոլորտում, գրում է [url=http://newsbook.am/?p=39880&l=am]Newsbook.am[/url]-ը: Ակցիայի մասնակիցները պահանջում են ներքև իջնել այն հարկադիր կատարողներին, ովքեր տուգանքը նույն քաղաքացուն 2 անգամ են ուղարկել: Քննադատության թիրախը, ինչպես հայտնի է, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է` Քեթրինի Միհրանը:
Զուգադիպություն է, թե՞ ոչ, բայց Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, որով տեղեկացրել է, թե ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են (տուգանքները վճարված են), սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Ճանապարհային ոստիկանությունը հրապարակելով այդ որոշումների համարները՝ տեղեկացրել է, որ ԴԱՀԿ ծառայությունից կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին ծանուցումներ ստանալու դեպքում քաղաքացիները ցուցակում ընդգրկված որոշումներով որևէ գործողություններ չպետք է չձեռնարկեն, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից արդեն իսկ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել արգելանքները վերացնելու ուղղությամբ: Այնուհետեւ ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցել է քաղաքացիների ներողամտությունը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://newsbook.am/?p=39880&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
5074 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
2825 դիտում
17:48 26-10-2014
Հայանիստ գյուղի տրանսպորտային խնդիրները և Գագիկ Բեգլարյանի անտարբերությունը․ բողոքի ակցիա. Newsbook.am
25226 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը