211652_close_icon
views-count2825 դիտում article-date 17:48 26-10-2014

Հայանիստ գյուղի տրանսպորտային խնդիրները և Գագիկ Բեգլարյանի անտարբերությունը․ բողոքի ակցիա. Newsbook.am

Այսօր Արարատի մարզի Հայանիստ համայնքում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել: Մեծից փոքր հայանիստցիները հավաքվել են գյուղի կենտրոնական խաչմերուկում և պահանջում են գյուղը սպսարկող 487 համար երթուղային տաքսին փոխարինել ավտոբուսով: Ակցիայի մասնակիցները «Պահանջում ենք ավտոբուս», «Մի ջարդեք մեր մեջքը», «Պահանջում են կանոնավոր չվացուցակ» գրությամբ պաստառներ են պարզել: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ավտոբուս», «Ավտոբուս»:  Ակցիայի մասնակից Հայանիստ գյուղի բնակչուհի Աննա Հարությունյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը չունի տրանսպորտային միջոց և օգտվում է 487 համար երթուղայինից, որը սպասարկում է շուրջ 10 գյուղ: Ըստ նրա` գյուղացիները այլընտրանքային տրանասպորտային միջոցից օգտվելու հնարավորություն չունեն: Մանրամասներն` [url=http://newsbook.am/?p=42102&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր