Յացենյուկն Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար ներկայացնել «Մարշալի պլան»
Ուկրաինական ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Արսենի Յացենյուկը Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար ներկայացնել «Մարշալի պլան», հաղորդում է «Интерфакс»-ը:
«Ուկրաինային օգնություն է պետք ոչ միայն խոսքերով, այլև գործով: Մենք եկել ենք, որ ստանանք «Մարշալի պլան»-ի նման մի բան, տնտեսական փաթեթ, քաղաքական օգնություն, որ կարողանանք ոտքի կանգնեցնել մեր երկիրը, վերականգնենք տնտեսությունը, բացահայտենք բոլոր հանցագործությունները մարդկանց նկատմամբ և պատժենք հանցագործներին», - ասել է նա:
Յացենյուկը վստահ է, որ Ուկրաինաին անհրաժեշտ է «Մարշալի պլանը», ոչ թե օրենք, որպեսզի կայունանան երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակը:
Նրա կարծիքով ներկայիս իշխանությունները այլևս ի վիճակի չեն ղեկավարել երկիրը: