Եմենում գնդակոծել են հյուրանոցը, որտեղ իջևանել էր այդ երկրի վարչապետը.կան զոհեր
Եմենի Ադեն քաղաքում գնդակոծության է ենթարկվել «Ալ-Քասր» հյուրանոցը, որը որպես ժամանակավոր նստավայր էր ծառայում այդ երկրի վարչապետ Խալեդ Բախայի համար, հաղորդում է CNN-ը:
Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած ահաբեկչության հետևում, սակայն դրա հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց մեջ կան Արաբական Միացյալ Էմիրությունների բանակայիններ:
Ոստիկանությունը փակել է դեպի հյուրանոց տանող բոլոր փողոցները: Վարչապետը չի տուժել: