5311 դիտում
09:40 04-08-2016
Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի 4 ավիատոմս է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հուլիսի 12-15-ը Երևան-Մոսկվա–Երևան չվերթի էկոնոմ դասի 4 ավրատոմս է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ։ Ու թեև տոմսերի ընդհանուր արժեքը նշված է, նշված չէ, սակայն, թե ինչ արժի յուրաքանչյուր տոմսը։
Հետաքրքիր է նաև, որ ոստիկանությունն այդ գնումը բաժանել է երկու մասի՝ 3 տոմս առանձին, մեկը առանձին։ Իսկ ընդհանուր գումարից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր տոմսը ձեռք է բերվել 324 հազար դրամով։ Թեև չի բացառվում, որ երեքը էժան գնով է ձեռք բերվել, իսկ այն առանձին մեկը ավելի թանկ, ինչշպես սովորաբար լինում է պետական գումարներով ավիատոմսեր ձեռք բերելու դեպքում։ Ամեն դեպքում, Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի մեկ տոմսի համար 324 հազար դրամը չափազանց թանկ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարժենա այդ տոմսը, եթե այն ձեռք բերենք վաղը օգոստոսի 5–8-ի համար։ Պարզվեց արժեքը 240-300 դոլարի կամ 115– 145 հազար դրամի սահմաններում Է այսինքն կրկնակի-եռակի էժան: Այս դեպքում կարծիք կա, որ գերատեսչություններն ավիատոմսեր վաճառող գործակալությունների հետ համաձայնեցրած պետբյուջեից գումարներ են քերում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4819 դիտում
10:08 02-07-2016
ՊՆ-ն սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմս ձեռք բերելու գործում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան