211652_close_icon
views-count5157 դիտում article-date 15:02 08-07-2019

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր 81 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Սարգիս Հովիվյանը: Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին փախչելով Թուրքիայից։ Ընտանիքի չորրորդ երեխան է եղել, անունը դրել են Սարգիս, որ Սուրբ Սարգիսը նրան պահապան լինի։ 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականին խաղացել է Քութայիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թթ.` Երևանի «Սպարտակ», 1963 թ.«Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թթ. եղել է ԽՍՍՀ Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ: Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինը 1959 թվականին Մոսկվայի «Սպարտակի» կազմում (ԽՍՀՄ այլ ակումբների խաղացողներով ուժեղացված), հաջողությամբ հանդես է եկել հարավամերիկյան թիմերի հետ ընկերական խաղերում։ Արարատի կազմում անցկացրել է 147 խաղ, խփել 29 գոլ։ Հովիվյանը աչքի էր ընկնում անզուգական տեխնիկայով, կարող էր հեշտությամբ շրջանցել մի քանի խաղացողի, տիրապետում էր հուժկու հարվածների, տարիներ շարունակ հայ երկրպագուների ամենասիրված կուռքն էր: Նրա մասնակցությամբ հանդիպումներին «Հանրապետական» ստադիոնը միշտ լեփ-լեցուն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր