5842 դիտում
22:50 09-12-2019
Կյանքից հեռացել է«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ, հայտնում է ՀՖՖ-ն:
Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Խորապես ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:
Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Նմանատիպ նյութեր
4848 դիտում
15:02 08-07-2019
Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8607 դիտում
10:01 23-12-2020
Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը․ NEWS.am Sport
1938 դիտում
17:57 26-04-2019
«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
811 դիտում
11:12 21-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից