211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Հայաստանի հատուկ քննչական ծառայության շենքում. ժամանել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

views-count11640 դիտում article-date 14:28 25-09-2014
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության աշխատակցի կողմից, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 13 Ա հասցեում ջուր է լցվում և անհրաժեշտ է ԱԻՆ ՓԾ աշխատակիցների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել թիվ 5 փրկարարական ջոկատը, սակայն այդ հասցեում գործող Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության շենքում ՀՀՔԾ աշխատակիցները հայտնել են, որ հրշեջ-փրկարարների կարիքն այլևս պետք չէ, քանի որ իրենք իրենց ուժերով դադարեցրել են ջրի արտահոսքը ու քիչ հետո շենքից կհեռացնեն կուտակված ջուրը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նմանատիպ նյութեր