211652_close_icon
views-count19304 դիտում article-date 16:25 26-09-2016

Հանրապետության նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանձնեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանին հանձնեց «Երախտագիտության» մեդալը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեդալը Ա. Ցոլակյանը ստացել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Ա. Ցոլակյանին «Երախտագիտության» մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում գրված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. ծառայողական պարտականություններն անձնվիրաբար կատարելու համար Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Վարդգեսի Ցոլակյանին պարգևատրել «Երախտագիտության» մեդալով։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր