211652_close_icon
views-count46190 դիտում article-date 23:03 10-07-2016

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների` այրվում է Ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր