211652_close_icon
views-count80629 դիտում article-date 08:53 23-02-2020

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում.«Վեոլիա Ջուր» ընկերության պատճառով շենքում գարշահոտություն է տարածվում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում: Կոյուղաջրերը անարգել լցվում են թաղամասի Մեքենաշինարարների թիվ 37 շենքի նկուղ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կոյուղաջրերը, լցվելով նկուղ, ոչ միայն գարշահոտություն են տարածում, ստեղծելով համաճարակի վտանգ, այլ նաեւ կեղտաջուրն այնքան է բարձրացել, որ հասել է նկուղում տեղադրված էլեկտրական վահանակներին, ինչի հետեւանքով էլեկտրական վահանակը ամեն րոպե կարող է պայթել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Արդեն քանի տարի է, էս վիճակն է, ամեն անգամ զանգում ենք, գալիս են, իբր բացում կոյուղին, բայց իրենց գնալուց հետո նույն վիճակն է շենքում: Կեղտաջուրը այնքան է լցվել նկուղ, որ հասել է տոկերի շտերին, ամեն րոպե կարա պայթի: Քանի օր ա, զանգում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց ոչ գալիս են, ոչ մարդ ուղարկում: Երեկ էլ ասել են, թե մեքենան է փչացել: Պարտադիր պետք է շենքում մի մեծ պայթյուն լինի, որ նոր բարեհաճեն գալ»: Բնակիչները նաեւ ասում էին, որ երեխաները հաճախ են հիվանդանում խոնավությունից, բայց իրենց մտահոգությունն այն է, որ ցանկացած պահի, երբ կեղտաջուրը կհասնի հոսանքի լարերին, դժբախտ դեպքեր կարձանագրվեն, ինչի արդյունքում շարքից դուրս կգան իրենց հոսանքով աշխատող տեխնիկաները: Բնակիչները ասում էին նաեւ, որ հոգնել են այդ կառույցի անփույթ եւ փնթի աշխատաոճից, քանի որ ամեն անգամ շաբաթներ ու ամիսներ են պահանջվում, մինչեւ որ կարողանում են ինչ-որ մեկի հետ կապ հաստատել: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր