Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից. նոր մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստում։
Որոշման նախագիծը, որում նշվում է, որ Ս. Խաչատրյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որը և հաստատեց Կառավարությունը։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Կառավարությունում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: