211652_close_icon
views-count1404 դիտում article-date 16:24 25-09-2014

Ռոյսը հրաժարվել է «Բորուսիա»-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը դադարեցրել է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու գործընթացը, տեղեկացնում է Daily Express-ը: Գերմանացի խաղացողը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո այլ ակումբ տեղափոխվել: Նշվում է, որ Ռոյսը դեմ չէ իր կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակին: Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբներից գերմանացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: Ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Բավարիա»-ն:

Նմանատիպ նյութեր