Մարկ Բարտրան երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ
«Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը կգործի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Ըստ նոր համաձայանագրի ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 25 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկ Բարտրան առաջին թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման և իր հաշվին գրանցել է մեկ արդյունավետ փոխանցում: