Ռոյսը հրաժարվել է երկարաձգել «Բորուսիա»-ի հետ պայմանագրի ժամկետը
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է երկրաձգել «Բորուսիա»-ի պայմանագրի ժամկետը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Դորտմունդցիների հետ Ռոյսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո:
Ֆուտբոլիստին հավակնում են «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բարսելոնա»-ն: