Կապելոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը Ռուսաստանի հավաքականի հետ
Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Ռուսաստանի ֆուտբոլի միության հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը: Այն նախատեսված է մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության ավարտը, հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող նախորդ համաձայանագիրը ավարտվում էր 2014 թվականի ամռանը: