Կայծակի հարվածի հետևանքով Լա Մանշով երթևեկությունը դադարեցվել է
Մեծ Բրիտանիան և Եվրոպան բաժանող Լա Մանշ նեղուցի տակ գտնվող թունելով երեկ ուշ գիշեր դադարեցվել է երթևեկությունը: Պատճառը տրանսֆորմատորային ենթակայանին հասցված կայծակի հարվածն է: այս մասին հայտնում է BBC֊ն։
Պատահարը գրանցվել է Էշֆորդ կայարանում՝ Անգլիայի հարավարևելյան մասում գտնվող Քենթ կոմսության թունելի ելքի մոտ: Կայծակի հարվածի հետևանքով ենթակայանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով անջատվել է էլեկտրականությունը:
Միջադեպի պատճառով 4 գնացքներ ճանապարհին են մնացել։