211652_close_icon
views-count1056 դիտում article-date 13:49 24-09-2014

Սպիտակ տան տարածք մուտք գործած Օմար Գոնսալեսի ավտոմեքենայում հայտնաբերվել է երկու կացին, մեկ մաչետե և 800 փամփուշտ

Սեպտեմբերի 19-ին Սպիտակ տան տարածք մուտք գործած Օմար Գոնսալեսի ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու կացին, մեկ մաչետե և 800 փամփուշտ: Այս մասին դաշնային դատարանում նախնական լսումների ժամանակ հայատարարել է ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Դևիդ Մուդը: Նիստի ժամանակ Մուդը հայտարարել է, որ Գոնսալեսը, որին մեղադրում են զինված վիճակում արգելված գոտի մուտք գործելու մեջ, վտանգ է ներկայացրել նախագահի համար: Նա հավելել է, որ 42-ամյա տղամարդը դեռ օգոստոսի 25-ին էր ձերբակալվել Սպիտակ տան հարավային ցանկապատի մոտակայքում: Այն ժամանակ թեև նրա մոտ հայտնաբերվել էր կացին, սակայն նրան չէին կալանավորել:

Նմանատիպ նյութեր