Երիտասարդը փորձել է մուտք գործել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան տարածք
Երիտասարդը փորձել է մուտք գործել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան տարածք, սակայն ձերբակալվել է Գաղտնի ծառայության գործակալության կողմից: Այս մասին հայտնել է CNNnews-ը՝ վկայակոճելով գերատեսչության ներկայացուցիչ Բրայան Լիրին:
Տղամարդը, ով ներկայացել է որպես Քևին Քարոն, երեկ մոտեցել է Սպիտակ տան մուտքերից մեկին և փորձել է ներս մտնել: Ստանալով մերժում՝ այդ երիտասարդը մեքենայով մոտեցել է մեկ այլ մուտքի, սակայն այստեղ էլ մերժում ստանալուց հետո որոշել է մնալ տեղում՝ չնայած անվտանգության աշխատակիցների հրամանին:
Դրանից հետո նրան ձերբակալել են:
Ձերբակալվածի այս քայլի դրդապատճառները հայտնի չեն: