Լեհաստանը պատրաստ է զենք վաճառել Ուկրաինային
Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զենք վաճառել Ուկրաինային: Մասնավորապես նշվում է, որ կան մի քանի զինատեսակ, որոնք կարող են հետաքրքրել Կիևին:
Այս մասին հաղորդում է Zet ռադիոկայանը:
Պաշտպանության նախրարի խոսքերով՝ բավական է միայն, որ ուկրաինական կողմը հայտնի ցանկություն ու պատրաստակամություն, իրենց գործարանները միայն երազում են արտահանման մասին: