211652_close_icon
views-count2040 դիտում article-date 12:12 21-09-2014

Իմմոբիլեն անձամբ որոշեց իրացնել 11 մետրանոցը. Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում «Մայնց»-ի դարպասը չխփած 11 մետրանոց հարվածը լրջորեն ազդեց խաղի ելքի վրա: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն մրցակցին զիջեց 0:2 հաշվով: 0:1 հաշվի ժամանակ 11 մետրանոց նշակետին մոտեցավ Չիրո Իմմոբիլեն և չկարողացավ դիպուկ իրացնել այն: «0:1 հաշվի ժամանակ մենք կարող էինք և պարտավոր էինք հավասարեցնել հաշիվը, սակայն չկարողացանք իրացնել 11 մետրանոցը: 11 մետրանոցը պետք է իրացներ այն խաղացողը, ում ես էի խաղից առաջ նշանակել, սակայն նշակետին որոշեց մոտենալ Իմմոբիլեն և վրիպեց: Նման բաներ պատահում են ֆուտբոլում, բայց դա ոչինչ չի փոխում»,-Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր