211652_close_icon
views-count2716 դիտում article-date 22:51 28-02-2014

Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ, չի իրացրել 11 մետրանոցը և հեռացվել է խաղադաշտից

Մոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Իսպանիայում: Այսօր Վալերի Կարպինի սաները ստուգողական հանդիպում են անցկացրել Նորվեգիայի չեմպիոն «Ստրեմսգոդսետ»-ի հետ և հաղթել են 3:2 հաշվով: Մոսկովյան ակումբին հաղթանակ է պարգևել Հայստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 72-րդ րոպեին խոցել է մրցակցի դարպասը: Սակայն մինչ այդ հայ ռմբարկում վրիպել է 11 մետրանոցից, իսկ 86-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից: «Սպարտակ»-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` Արաս Օզբիլիսը չի մասնակցել հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր